Հանրագիտարան

Ամազոն գետ

Ակունք`   Մարանյոն և Ուկայալի գետերի միացումից
Գետաբերան`   Ատլանտիկ օվկիանոս

 

Ամազոն (պորտուգալերեն և իսպաներեն Rio Amazonas), գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից`   6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից`   7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։
Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)`   200 000 մ³/վրկ է, առավելագույնը`   300 000 մ³/վրկ։ Միջին տարեկան ծախսը`   7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 մլրդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը`   4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։
 
Գլխավոր վտակները. աջից`   Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու, ձախից`   Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստները`   Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս (Պերու)։
 
Անվանումը
Գետն իր անվանումը ստացել է շնորհիվ հնդկացի կանանց. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: